Բաքվի գործադիր իշխանության շենքի մոտ տեղի է ունեցել ընդդիմադիր «Ազադլիգ» խմբավորման չիրազեկված բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցները, որոնք դուրս են եկել մերտոյից, իրենց ձեռքերում պահել են   «Ազատություն» եւ «Ղարաբաղ» կարգախոսներով պաստառներ։ Ոստիկանությունը ցուցարարների ձեռքից խլել է պաստառներն ու ձերբակալել նրանց։ Արդեն մոտ 30 մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդում է  ադրբեջանական «Ազադլիգ» ռադիոկայանը, ոստիկանությունը կոպիտ կերպով հրել է լրագրող Օրհան Էյփին, ով համագործակցում է համաշխարհային լրատվական գործակալությունների, այդ թվում Reuters-ի հետ։ Լրագրողը իր բողոքն է հայտնել ոստիկանական ղեկավարության կոպիտ վերաբերմունքի դեմ, սակայն նրան բաց չեն թողել։ Ձերբակալված 30 ակտիվիստների ճակատագիրը հայտնի չէ։ Սաբաիլի ոստիկանական բաժանմունքի պետի տեղակալ Քամալ Վալիշեւը լրագրողներին ասել է, որ ձերբակալվածներին տեղափոխում են քաղաքի տարբեր շրջաններ, որն ըստ «Ազադլիգի», իրականությանը չի համապատասխանում։