Հունիսի 7-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում: Ժամը 11.31-ին դեպքի վայր են մեկնել Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, եւս երկուսը` Վանաձորից:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14.54-ին, մարվել` ժամը 15.56-ին: Ամբողջությամբ այրվել է մեկ հարկանի տունը` 80 քմ մակերեսով:

Տան մեջ հայտնաբերվել է տանտիրոջ` 1959 թ. ծնված Միխայիլ Չիչովի դին` այրված վիճակում: