Հունիսի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 63,28 մլն ԱՄՆ դոլար` 375.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 55,9 մլն ԱՄՆ դոլար` 377.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17,8 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 374.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 752,667 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 376.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 52 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ մամուլի ծառայությունից: