Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ ամսական առնվազն մեկ անգամ քաղցած մնալը շատ օգտակար է: Այդուհանդերձ, գիտնականները չեն հերքում, որ մարդու օրգանիզմի համար նունիսկ դա թեթեւ սթրես է:
Սակայն մշտապես սննդի յուրացման վրա աշխատող օրգանիզմը, անկասկած, հանգստի կարիք ունի: Ուստի, փորձագետները պնդում են, որ նման սթրեսը դրական էֆեկտ կունենա, եւ օրգանիզմը դրա համար միայն երախտապարտ կլինի:
Անցկացված հետազոտության շրջանակներում գիտնականները բացահայտել են, որ ամսվա յուրքանչյուր առաջին երկուշաբթի քաղցելը զգալիորեն նվազեցնում է լուրջ հիվանդություն ստանալու ռիսկը, հաղորդում է informing.ru-ը: http://informing.ru/
Այսպես, սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը կրճատվում է 40%-ով, իսկ ասթմայով տառապող մարդկանց մոտ նոպաների հաճախականությունը նկատելիորեն կրճատվում է:





























