Հայտնի է, որ սեւ միսը մեծացնում է քաղցկեղի վտանգը: Սակայն դիմացկուն օսլան օգնում է պաշտպանել օրգանիզմը` բարձրացնելով այն միացության մակարդակը, որը նվազեցնում է վտանգավոր որոշ գենետիկ փոփոխություններ:
Ֆլինդերսի համալսարանի կլինիկական ոչ մեծ փորձը (23 առողջ կամավոր) ցույց է տվել. չորս շաբաթվա ընթացքում միս ակտիվ օգտագործելու դեպքում բարձրացել է գեների ակտիվությունը ճնշելու ունակ մոլեկուլների քանակը: Խոսքը miR17-92-ի եւ miR21-ի մասին է: Դրանք կապված են քաղցկեղածին բջիջների գոյատեւման եւ աճի հետ, փոխանցում է Meddaily-ն:
Մսային սննդակարգի չորս շաբաթվանից հետո կամավորներին մեկ ամիս եւս մսով են կերակրել, սակայն տվել են նաեւ օսլա (պարունակվոմ է սառը կարտոֆիլում եւ բանանում): Դա թույլ է տվել նվազեցնել miR17-92-ի քանակությունը: Իսկ ահա miR21 –ի վրա օսլան ոչ մի կերպ չի ազդել:
Հավանաբար, միսը բարձրացնում է քաղցկեղի վտանգը` գրոհելով միանգամից մի քանի ճակատներով: Չի բացառվում, որ օսլան կարող է հաղթահարել միսն օգտագործելիս առաջացող կործանարար մի շարք մեխանիզմներ:





























