Ֆրանսիական «Institut Gustave Roussy»-ի գիտնականները պարզել են, որ կես ժամ տեւողությամբ ոտքով զբոսանք կատարող կանայք, որոնց մոտ դաշտանադադար է սկսվել, 10 տոկոսով քիչ են բախվում կրծքի քաղցկեղի հետ: Իսկ եթե դադարեցնում են այս օգտակար պրակտիկան, ուռուցքի հավանականությունը կտրուկ աճում է:
Ըստ «Medikforum»-ի, այս եզրակացությունները ստացվել են 60 հազար կանանց շրջանում անցկացված հետազոտության արդյունքում:
Նրանք, ովքեր շաբաթական նվազագույնը 4 ժամ ծախսում են ֆիզիկական չափավոր ծանրաբեռնվածության վրա, ավելի քիչ են բախվում կրծքի քաղցկեղի հետ, քան նրանք, ովքեր նստակյաց կյանք են վարում: Սակայն արդյունքը նկատելի է եղել այն կանանց մոտ, ովքեր պարբերաբար զբոսնել են 4 տարի եւ ավելի ժամանակի ընթացքում: Իսկ այն կանայք, ովքեր նախկինում ֆիզիկապես ակտիվ են եղել, հետո փոխել են կենսակերպը, 5 տարի անց կրծքի քաղցկեղ ձեռք բերելու 16 տոկոսով ավելի մեծ հավանականություն են ունեցել:
Ի վերջո, ըստ մասնագետների, պարզապես հարկավոր է օրական կես ժամ ոտքով զբոսնել:





























