Կոտ դ'Իվուարի կառավարությունը փակում է սահմանները Լիբերիայի եւ Գվինեայի հետ՝ կապված էբոլա վարակի տարածման աճող վտանգի հետ: Այդ մասին հաղորդում է «Reuters»-ը:

« Կապված նոր շրջաններում տենդի տարածման եւ համաճարակի վերսկսման հետ՝ Կոտ դ'Իվուարի իշխանությունները որոշում են ընդունել փակել սահմանները Գվինեայի եւ Լիբերիայի հետ»,- նշվում է հայտարարության մեջ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Նախկինում Սենեգալն էր փակել սահմանները Գվինեայի հետ էբոլա համաճարակի պատճառով:

Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ էբոլա տենդի զոհերի թիվն Արեւմտյան Աֆրիկայում հասել է 1427-ի: