Գիտնականները պարզել են  դեռահասների մոտ դիսգեւզիայի (համի զգացողության աղավաղում) պատճառը: Հետազոտությունը, որին մասնակցել են 158 դեռահաս հղի աղջիկներ, անցկացրել են Քորնելի համալսարանում:

Խանգարումներ են հայտնաբերվել 47 մասնակցի մոտ: Ավելի հաճախ դեռահասները սառույց, օսլա, փոշի, օճառ, թուղթ, պենոպլաստ կամ սոդա են ցանկացել:

Համի զգացողության աղավաղումը երկաթի պակասի ախտանիշ է համարվում: Հղի դեռահասների մոտ, անկախ տվյալ խանգարման առկայությունից, հաճախ հեմոգլոբինի մակարդակը ցածր է լինում: Այդ պատճառով հղի աղջիկները վաղաժամ ծննդաբերելու ռիսկի են ենթարկվում, իսկ նրանց երեխաները ծնվելուց փոքր քաշ են ունենում: Սա իր հերթին բարձրացնում է նորածինների մահացության մակարդակը: Այս մասին գրում է «Meddaily»-ն՝ վկայակոչելով «Science World Report»-ին:

Դիսգեւզիայի եւ անեմիայի միջեւ կապը հղիության ընթացքում, որը հայտնաբերվել է տվյալ հետազոտության ընթացքում, խիստ արտահայտված է եղել: Երկաթի պակասն ավելացել է ինչ-որ տարօրինակ բան ուտելու ցանկության ժամանակ: Անեմիան ազդում է ուղեղի վրա՝ տարօրինակ ցանկություններ առաջացնելով: Եթե նման մարդիկ, օրինակ, սառույց են ցանկացել, ավելի ու ավելի շատ սառույց են կերել: Բայց սա ոչ մի կերպ չի ազդել երկաթի մակարդակի վրա: