Ճապոնիայում դենգե տենդով հիվանդների թիվն ավելին է, քան 80-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «NHK» հեռուստաալիքին եւ երկրի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տվյալները:
Նշենք, որ վերջին 70 տարվա ընթացքում առաջին անգամ տենդի դեպքերն ի հայտ են եկել ընթացիկ տարվա օգոստոսի վերջին: Այժմ դենգե տենդ հայտնաբերվել է 81 հոգու մոտ 15 նահանգներից՝ Հոկայդո կղզուց մինչեւ Օսակի քաղաք Կանսայ շրջանում:
Հիվանդներից գրեթե բոլորն այցելել էին Տոկիոյի կենտրոնում գտնվող Յոյոգի այգում, որտեղ համաճարակաբաններին հաջողվել է հաստատել վարակի փոխադրիչ մոծակների առկայությունն այգու 10 այցելուներից 4-ի մոտ: Բացի այդ, հաստատվել են հիվանդության երկու դեպքեր, երբ այցելել են այլ այգիներ՝ Կենտրոնական Սինձյուկու այգի եւ Տիյոդա թաղամասում Սոտոբորի այգում, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը, տարբեր նախարարություններ եւ կայսերական պալատը:
Դենգե տենդը, որով աշխարհում մերձարեւադարձային գոտու տարեկան 50-100 մլն բնակիչ է հիվանդանում, տարածում է «Aedes Aegypti» մոծակը, որը բազմանում է կանգնած ջրում: Ինկուբացիոն շրջանտ տեւում է 5-10 օր:




























