Ըստ բժիշկ Յան Մաքդուգալի Քվինսլենդից՝ բժիշկները այդ խնդրին ու այդ հիվանդներին բավական ուշադրություն չեն դարձնում:
Մաքդուգալը հայտարարել է, որ լազերային պրոցեդուրան կարող է լուրջ խնդիրների հանգեցնել, եթե թանաքում պարունակվող պիգմենտը մաշկի բջիջներ ներթափանցի. «Եթե մարդը պատրաստվում է ապապիգմենտավորել մաշկի հատվածները, ապա քաղցկեղի զարգացման հնարավորություններն էապես աճում են»:
Դրա համար Քվինսլենդի Ճառագայթային անվտանգության ակտը դաջվածքների հեռացման լազերային սարքերի օպերատորներից ու սեփականատերերից անվտանգության վկայագիր ունենալ, գրում է բրիտանական «Mail Online»-ը:
Մարդիկ, ովքեր զբաղվում են դաջվածքների հեռացմամբ, չնայած այդ պահանջին, շարունակում են առանց բժշկական կրթություն ունենալու զբաղվել դրանով: Օպերատորները նաեւ գերադասում են էժան լազերային սարքերը, որոնք վնասում են մաշկը: Նրանք բարձր հաճախականությամբ լույսի իմպուլս են արձակում, որը մեծացնում է այրվածքների կամ պատռվածքների հավանականությունը, հաղորդում է «FederalPost»-ը:
Հարկ է նշել, որ ավստրալիական նահանգներից շատերում 2014թ.-ից արգելվել են սոլյարիները:




























