Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հնդկական որոշ համեմունքներ, մասնավորապես կարրին, կարող են կանխել թուլամտությունը, հաղորդում է «Fedpost.ru»-ն:

Միացությունները, որոնք պարունակվում են քուրքումայում, որը կարրիի հիմնական բաղադրիչն է, կարող է կիրառվել ուղեղի գործունեության վերականգնման համար այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են, օրինակ, Ալցգեյմերի հիվանդությունից: Տվյալ բացահայտումը կարող է գիտնականներին օգնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման նոր եղանակների մշակման հարցում, այդ թվում նաեւ ինսուլտի:

Բժիշկ Ադել Ռյուգերը Գերմանիայում Նյարդաբանության եւ բժշկության ինստիտուտից, նշել է. «Այն ժամանակ, երբ արդեն հայտնաբերվել էին մի քանի նյութեր, որոնք նպաստում են գլխուղեղում ցողունային բջիջների տարածմանը, դրանցից ոչ մեկը չի նպաստում ցողունային բջիջների նեյրոնների վերածվելուն, ինչն էլ վերականգնողական բժշկության հիմնական նպատակն է»: Գիտնականը նշել է, որ ստացված արդյունքները մարդկությանը մոտեցրել են  նպատակին եւս մեկ քայլով»:

Կենդանի առնետներին կարրիի ներարկումը հանգեցրել է ուղեղի երկու հիմնական հատվածի ընդլայնմանը՝ սուբվենտրիկուլյար գոտիներ եւ հիպոկամպ: Երկու հատվածներն էլ առկա են ցանկացած կաթնասունի մոտ, եւ, ինչպես հայտնի է, այնտեղ էլ տեղի է ունենում նոր նեյրոնների առաջացումը: