Վիրաբույժ Թերին Ռոուզը բարձրակրունկ կոշիկ է ստեղծել, որոնք օգտակար են առողջության համար, հաղորդում է «The Daily Mail»-ը: Նա սկսել է միջոցներ հավաքել «Kickstarter» բիզնես գաղափարների հեղինակների պորտալում:
Ռոուզի ստեղծած կոշիկները ածխածնային թելի ներդիրներ ունեն, որոնք պահում են թաթի երեք միացումները: Քայլելիս դրանք աշխատում են որպես փոքր մխոցներ՝ բարելավելով ոտքերում արյան շրջանառույունը: Հեղինակի խոսքով՝ կոշիկը կարող է օգտակար լինել ստորին վերջույթների համար, հարմարավետություն ապահովել, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Կոշիկների դիզայնի հարցում նրան օգնել է ճարտարապետ Էնրիկո Քուինին: Որպես սերֆինգի սիրահար՝ մասնագետը մտածել է կիրառել պլաստամաս եւ այլ ամուր նյութեր, որոնք սովորաբար կիրառում են տախտակների համար:
Նախատեսվում է, որ կոշիկների արժեքը կկազմի 350-1995 դոլար: Գաղափարի հեղինակը ցանկություն է հայտնել «Kickstarter»-ում կոշիկի արտադրության համար մինչեւ 2014թ.-ի նոյեմբերի 5-ը 100 հազար դոլար հավաքել: Լուրը գրելու պահին հավաքվել էր 2595 դոլար:




























