Գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել ճարպակալությամբ տառապող մեծահասակների շրջանում։ Նրանք, ովքեր առնվազն 5% քաշ են կորցրել, սկսել են լավ քնել, տրամադրությունն էլ բարձրացել է, հայտնում է The Times of India-ն։ Ազդեցությունը երեւացել է 6 ամսից։
Գիտնականները հաստատել են նախորդ հետազոտությունների տվյալները։ Նշվում է, որ առնվազն 5% քաշ կորցրածների քնի տեւողությունը ավելացել է 21,6 րոպեով։ Կամավորները, որոնց քաշը 5%-ից քիչ է նվազել, սկսել են ընդամենը 1,2 րոպե երկար քնել։
5% քաշ են կորցրածները փաստել են նաեւ ընկճախտի մակրդակի նվազման մասին, փոխանցում է MedDaily-ն։


























