Ամերիկացի գիտնականներին հաջողվել է փորձարարական ճագարների բջիջներից արհեստական առնանդամներ աճեցնել:

Ըստ «MedikForum»-ի, արհեստական առնանդամի աճեցման՝ հաջողությամբ իրականացված նախագծի հեղինակները Հյուսիսային Քարոլինայի ռենտգեն բժշկության ինստիտուտի մասնագետների խումբն է: Գիտնականները հույս ունեն շուտով առաջին փոխպատվաստման թույլտվություն ստանալ: Եթե դրական պատասխան ստանան, ապա փորձը կկատարեն 5 տարվա ընթացքում:

Սեռական օրգաններ աճեցնելու գաղափարը նորություն չէ: 2008թ. այս մեթոդիկան փորձարկվել է պրոֆեսոր Էնթոնի Աթալայի կողմից եւ անցկացվել ճագարների վրա, ընդ որում, պրոֆեսորը փորձը գնահատում էր «միանգամայն հուսադրող»:

Մասնագետների խոսքով՝ կարեւոր օրգանի հյուսվածքները կարող են աճել 4-6 շաբաթվա ընթացքում: Մարդու սեփական բջիջներից աճեցված առնանդամները թույլ կտան խուսափել իմունային խնդիրներից, որը տեղի է ունենում այլ մարդուց օրգանի փոխպատվաստման ժամանակ: Այդ կերպ, ի ծնե թերություններով, վիրահատված կամ վնասվածք ստացած մարդիկ կյանքի որակը բարելավելու ավելի մեծ հնարավորություն կունենան: