«Քրեական հեղինակություն» Կայարանցի Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարացվել է եւս երկու ամսով: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՔԿՀ  Հանրային կապերի բաժնից:

Նրա կալանքի ժամկետը կլրանա դեկտեմբերի 27-ին: Տեւական ժամանակ «Դատապարտյալների հիվանդանոցում», այնուհետեւ քրեակատարողական հիմնարկի բուժմասում գտնվող Թեւոս Սաֆարյանը այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Նշենք, որ Թեւոս Սաֆարյանի կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 27-ին:  Նա մեղադրվում է անձի առեւանգում կազմակերպելու մեջ: