Քալիֆորնիական Գլենդել քաղաքում վճարային քարտերի հետ կապված խարդախության կասկածանքով հայկական ծագմամբ երկու տղամարդ է կալանավորվել: Նրանց հանցագործության զոհերը մոտ 7100 դոլար են կորցրել:
«Glendale News-Press»-ը գրում է, որ պարեկային ոստիկանները նկատել են, թե ինչպես է 53-ամյա Հովիկ Մուրադյանը 31-ամյա Արման Սարգսյանին ինչ-որ կասկածելի իր փոխանցում: Ոստիկանները մոտեցել են տղամարդկանց եւ մոտ 40 բանկոմատերի չեկերով 7100 դոլար կանխիկ գումար հայտնաբերել:
Երկու տղամարդիկ կալանավորվել են՝ անձնական տվյալների գողության, վճարային քարտերի հետ կապված խարդախության եւ ուրիշի ունեցվածքի գողության կասկածանքով: Ավելի ուշ նրանք գրավի դիմաց ազատ են արձակվել: Յուրաքանչյուրը վճարել է 50 հազար դոլար:




























