Վիրջիլ Գրիֆիթը, ով ծառայություն է հիմնադրել, որը թույլ է տալիս հետեւել Վիքիպեդիայի հոդվածների ուղղումներին, կարողացել է որոշել ինտելեկտի մակարդակը՝ կախված մարդու երաժշտական նախասիրություններից: Այս մասին գրում է «Ռոսբալտը»:

Գրիֆիթը վերցրել է ակադեմիական թեստի տվյալները, որը հանձնել են ԱՄՆ-ի տարբեր քոլեջների շրջանավարտները, եւ դրանք համեմատել ավելի հաճախ նրանց ներբեռնած երաժշտության հետ: Հետազոտության արդյունքում երաժշտական նախասիրություններից ինտելեկտի մակարդակի կախվածության աղյուսակ է կազմվել:

Այդ կերպ ստացվել է, որ ամենահիմարը ռեփեր Լիլ Ուեյնի եկրպագուներն են, իսկ ամենախելացիները՝ Բեթհովենի սիրահարները: Ֆրենկ Սինատրայի երկրապագուներն ավելի խելացի են, քան «Metallica»-ի սիրահարները: Նրանք, ովքեր լսում են «U2», «Radiohead» եւ «The Beatles», շատ ավելի առաջ են յուրաքանչյուր թեստում, քան Բեյոնսեի, Jay Z-ի եւ, առհասարակ, փոփ երաժշտության սիրահարները: