Մոսկվայում 22-ամյա աղջիկը խմբակային բռնաբարության զոհ է դարձել: Նա ցած է նետվել 3-րդ հարկի պատուհանից՝ փրկվելով բռնաբարողներից: Այս մասին հաղորդում է «BFM»-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ 22-ամյա Լյուբովը հյուր է գնացել ընկերոջը, որի հետ համացանցում է ծանոթացել, սակայն բնակարանում նա մենակ չի եղել: Երիտասարդն ու իր ծանոթը թալանել են աղջկան, ձեռնաշղթաներ հագցրել, այնուհետ բռնաբարել:

Լյուբովը բնակարանում է անցկացրել ամբողջ գիշերը, իսկ առավոտյան փորձել է ցած նետվել երրորդ հարկի պատուհանից: Հանցագործները փորձել են զոհին ներս քաշել տուն, սակայն անցորդները ոստիկանություն են կանչել, որը երկուսին էլ ձերբակալել է:

Աղջիկը ոտքերի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց: