ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն, Ճամբարակում ձնախառն անձրեւ է: Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածում մերկասառույց է:

Տավուշի եւ Սյունիքի տարածաշրջաններում մառախուղ է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: