Չինաստանում քննարկում են մահապատիժ նախատեսող հոդվածների քանակը կրճատելու մասին օրինագիծ: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Սինխուա» գործակալությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկման ենթակա են քրօրի 9 հոդվածներ, մասնավորապես. զենքի, զինապաշարների, միջուկային նյութերի եւ կեղծ արժույթի մաքսանենգություն, կեղծ փողերի արտադրություն, խարդախության միջոցով դրամական միջոցների ստացում: Մարմնավաճառության եւ այն հարկադրող գործունեության հանցավոր բիզնեսի կազմակերպում; ռազմական դրության ժամանակ լուրերի տարածում:
Ավելի վաղ, տնտեսական հանցագործությունների վերաբերյալ քրեական օրենսգրքի 13 հոդվածներով նախատեսված մահապատիժը չեղյալ էր հայտարարվել: Ներկայումս չինական քրօրը մահապատիժ նախատեսող 55 հոդված է հաշվվում:




























