Մոսկվայի արեւելքում անհայտ անձը սպանել է 23-ամյա մի կնոջ, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններին:
«23-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է նախօրեի երեկոյան՝ իր բնակարանում: Պարզվել է, որ տուժածի մահը վրա է հասել գլխին արձակված հրազենային երկու կրակոցների հետեւանքով», - աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Ըստ աղբյուրի` զոհն ամուսնալուծված էր եւ ունի հնգամյա երեխա, որին այժմ որոնում է ոստիկանությունը: Ներկայումս սպանության հետաքննությամբ զբաղվում են քննչական մարմինները:



























