Ոստիկանության Տարոնի բաժնում հոկտեմբերի 26-ին, ժամը 13.30-ին տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 2 անհայտ անձ հարձակվել են Վանաձորի Բաղրամյան 58 հասցեի բենզալցակայանի աշխատակիցների վրա եւ գումար հափշտակել:

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը, տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով, զննության է ենթարկել հիշյալ լցակայանի տեսաձայնագրման սարքերի տեսաձայնագրությունները, ինչի արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 21.57-ին, վզարկուով /շարֆով/ դիմակավորված 2 անհայտ անձ, որոնցից մեկի ձեռքին եղել է ատրճանակի նմանվող, իսկ մյուսի ձեռքին` էլեկտրահարիչի նմանվող իրեր, մտել են լցակայան եւ պահանջել գումար, սեղանի վրայից հափշտակել են շուրջ 50.000 դրամ գումար եւ դիմել փախուստի:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: