Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նորանշանակ նախարարը Եիտի Միյաձավան նոր սկանդալի մեջ է հայտնվել, որը նրա պաշտոնանկության պատճառ կարող է դառնալ:

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նախարարի գլխավորած իշխող կուսակցության ճյուղը քաղաքական նվիրատվություններ է ստացել ընկերությունից, որի բաժնետերը արտասահմանցի քաղաքացի է: Ճապոնիայում դա արգելված է օրենքով:

Աղբյուրը նշում է, որ էկոնոմիակայի նախարարը հայտարարել է, թե իր աշխատակիցները չեն իմացել այդ մասին, եւ ստուգումից հետո 400 հազար իեն  (շուրջ 3,7 հազար դոլար) գումարը ետ է վերադարձվել: 

Անցյալ շաբաթ ճապոնական մամուլը հայտնել էր, որ նախարարի հիմնադրամներից մեկի աշխատակիցները  բյուջետային փողերը ծախսել են սեքս-բար գնալու վրա: Նախարարը պնդել էր, որ ինքը երբեք չի հաճախել նման հաստատություններ: