Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները հոկտեմբերի 28-ին կսկսեն 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ քննարկումները կտեւեն մինչեւ նոյեմբերի 4-ը:
Դրանից հետո երկու օրվա ընթացքում լսումները կամփոփվեն եւ պատգամավորների, խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների առաջարկությունների հետ միասին կներկայացվեն ԱԺ աշխատակազմին:
Պատգմավորների առաջարկությունները նոյեմբերի 7-ին կփոխանցվեն կառավարությանը, որը պետք է ԱԺ-ին ներկայացնի երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի վերջնական տարբերակը:
ԱԺ կանոնակարգի համաձայն, նոյեմբերի 10-ին խորհրդարանի նախագահի առաջարկով պետական բյուջեի նախագիծը կներառվի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում՝ հետագա քննարկումների համար:
Հիշեցնենք, որ ԱԺ հերթական քառօրյան տեղի է ունենալու նոյեմբերի 10-13-ին:




























