Բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում սկսվել է Հայաստանի ռուսական ռազմաբազայի ռազմական խոհարարների հատուկ ուսումնավարժանքը, որին մասնակցում են 50 զինծառայողներ: Նրանք ժամանել են Ռուսաստանում գտնվող զորամասերից:
ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ ուսումնավարժանքի ժամանակ երիտասարդ մասնագետները սովորում են կերակուր պատրաստել եւ հաց թխել նոր բաղադրատոմսերով` հարմարեցված բարձրլեռնային պայմաններին:
Խոհարարները պետք է պատրաստեն շուրջ 50 բազմազան ճաշատեսակներ, թխեն շուրջ 500 կգ թարմ հաց` տարբեր բաղադրատոմսերով:
Բացի դրանց, նրանք պետք է այլ նորմատիվներ հանձնեն:



























