Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կոճի վրայից գոյացություն են հեռացրել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ռենհապ» գործակալությանը:

Ըստ աղբյուրի` ներկայումս Կիմ Չեն Ընը ապաքինվում է: Հյուսիսային Կորեայի առաջնորդին վիրահատել է ԿԺԴՀ հրավիրված արտասահմանցի բժիշկը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԿԺԴՀ-ի առաջնորդը հանրությանը ներկայացել էր ձեռնափայտին կառչած: Տեղական թերթերից մեկում  հրապարակվել էր  ժպտացող Կիմ Չեն Ընի լուսանկարը` ձախ ձեռքով սեւ ձեռնափայտին հենված: Ավելի վաղ իտալական մամուլում գրել էին, որ Փհենյանում պետական հեղաշրջման փորձ  կարող էր կատարված լինել, որի հետեւանքով Կիմ Չեն Ընին կարող էին ձերբակալած կամ նույնիսկ սպանած լինել:

Սեպտեմբերի 3-ից մինչեւ հոկտեմբերի 14-ը Կիմ Չեն Ընը չէր երեւացել, ինչը արտասահմանյան փորձագետներին թույլ էր տվել խոսել  Հյուսիսային Կորեայի առաջնորդի առողջության  վատթարացման մասին: