Տարեց բրիտանուհի Լորետա Սմիթին կողոպտել է 24-ամյա Քեւին Դերբիշիրը, որը սողոսկել է նրա տուն եւ գողացել 10 հազար ֆունտի զարդեղենը:

Ավելի ուշ հանցագործը բանտից նամակ է գրել կնոջը, որտեղ ներողություն է խնդրել իր արարքի համար: Բրիտանուհին խղճացել է կողոպտիչին եւ նրան փող ուղարկել բանտ, հաղորդում է Gazeta.ru-ն:

«Ցավում եմ, եթե մարդիկ կարծում են, որ ես հիմար եմ, բայց դա ինչ հիմարություն չի թվում: Ես որոշեցի, որ նամակը գրված է ամբողջ հոգով, բայց հնարավոր է, ես հեշտ հավատացող եմ: Ես հույս ունեմ, որ դա կստիպի այդ տղային գիտակցել, որ ինքը պետք է ազատվելուց հետո աշխատի»,-ասել է բրիտանուհին:

Գողացված զարդեղենի մեծ մասը հնարավոր է եղել վերադարձնել, սակայն ադամանդե քարով մատանին եւ թեւնոցը ոստիկանությունը չի կարողացել գտնել: Բացի այդ, կինը ստիպված է եղել տան պատուհանի վերանորոգման համար 500 ֆունտ ծախսել:

Դերբիշիրի հանցակիցը եւս նամակ է գրել տարեց կնոջը, բայց դեռ պատասխան չի ստացել: Երկու հանցագործներն էլ դատապարտվել են 32 ամսվա ազատազրկման: