Ռուսաստանը բարելավել է դիրքերը Համաշխարհային բանկի Doing Business 2015 վարկանիշում՝զբաղեցնելով 62-րդ տեղը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը։
Երկիրը բարձրացել է 30 հորիզոնականով։ ՀԲ-ն հատկանշել է 2013-14թթ. ՌԴ-ում իրականացված բարեփոխումները «Ձեռնարկությունների գրանցման» եւ «Սեփականության գրանցման» բնագավառներում։ Մոսկվայում շինթույլտվության համար պահանջվող ընթացակարգերի թիվը 26-ից իջել է 21-ի։ Մինչեւ 2018թ. ցուցանիշի կհասնի 11-ի։
Նշվում է, որ ներդրողները դրական են գնահատում Ռուսաստանը
Փորձագետները կանխատեսում են, որ հաջորդ Doing Business-ում Ռուսաստանը կարող է առաջատար թոփ 50 երկրների շարքում հայտնվել։





























