Ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, հոկտեմբերի 27-ին, ժամը 18.40-ին, Երեւանի Գրիգոր Լուսավորչի եւ Բեյրութի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 49-ամյա Արամ Մ.-ին եւ 27-ամյա Հրանտ Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք նշված վայրում քաշքշել եւ հարվածել էին իրար:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:



























