Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին կատարվել է 31 549 հեկտար կարտոֆիլի ցանք, նախորդ տարվա 30 680 հեկտարի դիմաց:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օպերատիվ տվյալներով, հանրապետությունում արտադրվել է 665 000 տոննա կարտոֆիլ, նախորդ ողջ տարվա 660 500 տոննայի դիմաց:

 Հոկտեմբերի 29-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 20 000 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 048 տոննայի դիմաց: