Ինչ որ շատ են խոսում իմ հրաժարականի մասին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողներին հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ինքն անձամբ հրաժարական տալու մտադրություն չունի: «Սակայն ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են սկսել այդ մասին հաճախակի հարցեր ուղղել ինձ», - նկատեց վերջինս
Ի պատասխան կառավարությունում հաճախակի դարձած կադրային վերադասավորումների մասին նկատառմանը՝ Հարությունյանը նկատեց, որ ինքն այդ առիթով սկզբունքորեն անհանգստացած չէ: Պաշտոնը լքելու եւ այլ պաշտոն զբաղեցնելու առաջարկություն Հարությունյանը եւս չի ստացել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին հրաժարական էր տվել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:





























