Ընդդիմությունն իր հին երգով չի կարող համագործակցել իշխանությունների հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Այո, մենք կցանկանայինք համագործակցել ընդդիմության հետ, բայց եթե մենք լսենք նույն կրկներգը, ապա համագործակցության մասին կարելի է մոռանալ: Իսկ օրինագծերի, նոր ծրագրերի, դրանց պոտենցիալ թույլ կողմերի մասին վերլուծության շուջ, մենք, իհարկե, ուզում ենք համագործակցել»,-ասել է Հարությունյանը:

Հարցին, թե ինչի՞ կարող են հանգեցնել ոչ իշխանական եռյակի հանրահավաքները, Դավիթ Հարությունյանը պատասխանել է, որ չի տեսել որեւէ քաղաքական ուժ, որը իշխանությունը թողներ այլ ուժերի կազմակերպած հանրահավաքների ու ցույցերի ազդեցության տակ: