Ռուսաստանը եւ Բելառուսը միգրացիոն ընդհանուր տարածք են ձեւավորում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Բելառուսի ՆԳՆ քաղաքացիության եւ միգրացիայի բաժնի պետ Ալեքսեյ Բեգունի խոսքերը:

Աղբյուրը նշում է, որ համապատասխան համաձայնագրերի մի մասը ստորագրվելու է արդեն 2014 թ.:

«Այսօր մենք քննարկում ենք  միգրացիոն ընդհանուր տարածքի ձեւավորման վերաբերյալ հինգ  համաձայնագրերից բաղկացած փաստաթղթերի փաթեթը, ըստ որի՝ փոխադարձ որոշմամբ արգելվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը  Միացյալ պետության տարածք», - մեջբերում է աղբյուրը Բեգունի խոսքերը:

Բեգունը հայտնել է, որ Միացյալ պետության Նախարարների խորհուրդը մինչեւ տարեվերջ հանձնարարել է ավարտել ներպետական ընթացակարգերը եւ ստորագրման պատրաստել երեք համաձայնագիր: 

Աղբյուրը հիշեցնում է, որ ռեադմիսիայի մասին ռուս-բելառուսական համաձայնագիրն ուժի մեջ էր մտել այս տարվա սեպտեմբերի 1-ից: Ռուսաստան էր ուղարկվել 14 դիմում՝ 26 արտասահմանցու փոխանցման մասին: