Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը եւ Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչները ամերիկացի սենատոր Մարկ Քրքի եւ ԱՄՆ-ի ասորական համայնքի ղեկավարների հետ մասնակցել են հատուկ քննարկման, որը վերաբերում էր կրոնական փոքրամասնությունների եւ կանանց նկատմամբ  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագություններին: Այս մասին  Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը գրել է Facebook-ի իր էջում:

«ԻՊ-ը ավելի շատ փող, գրոհայիններ եւ տարածքներ ունի, քան  ուներ «Ալ Քաիդան» սեպտեմբերի 11-ին, եւ Մերձաւոր Արեւելքում զանգվածային  վայրագություններ է գործում կանանց, երեխաների, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ», – նշել է սենատոր Մարկ Քրքը՝ նշելով ահաբեկիչներից բխող սպառնալիքը ոչ միայն արտասահմանում, այլեւ Չիկագոյում: