Ալեք Ենիգոմշյանի եւ А1+-ի լրագրողուհու գործով քննություն է ընթանում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կառավարությունում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցելու մերժման որոշում էր ընդունել: Սակայն այդ որոշումը չեղարկվել է եւ ուղարկվել քննչություն: Այստեղ, ի տաբերություն ծառայողական հետաքննության, քրեական ընթացաակարգային երաշխիքները ավելի բարձր են: «Միայն քրեական գործի շրջանակներում կարելի է որոշել՝ հանցագործություն իրականացվել է, թե ոչ», - նշեց գլխավոր դատախազը:

Հոկտեմբերի 19-ին, «100-ամյակը առանց ռեժիմի» ավտոերթից հետո ոստիկանները կանգնեցրել է ավտոմեքենան եւ հենց դրանով էլ բաժին տարել վարորդ Վահրամ Գաբրիելյանին: Մեքենայից դուրս են բերել եւ հենց փողոցում թողել «Նախախորհրդարան» նախաձեռնության ակտիվիստ Ալեք Ենիգոմշյանին, թեեւ վերջինս մի քանի անգամ ասել է, որ կույր է:

Սեպտեմբերի 9-ին ԱԺ անվտանգության ծառայության պետը՝ Կարեն Հայրապետյանը, հարձակվել էր Ա1 պլյուսի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա, որն այդ պահին լուսաբանում էր «Հակահարված» խմբի «Բարեւ, Ռոբ» ակցիան: