Հայաստանն ամերիկյան «Task Force for Global Health» բարեգործական կազմակերպությունից 600 հազար դոլար արժողությամբ հարբուխի դեմ պատվաստանյութ կստանա: Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 30-ի նիստի ժամանակ:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ պատվաստում ստանալն անհրաժեշտ է հարբուխի սպառնալիքի դեմ արդյունավետ պայքարելու համար՝ հաշվի առնելով այդ հիվանդության սեզոնային ակտիվացումը, ինչպես նաեւ պատվաստանյութերի համաշխարհային շուկայի առանձնահատկությունները: Անցյալ տարիների ընթացքում չափազանց փոքր քանակությամբ պատվաստանյութ է ձեռք բերվել:

Նոր պատվաստանյութի զգալի մասը նախատեսված է լինելու բանակի համար: Մնացածը կտրամադրվի բուժաշխատողներին, դաստիարակներին եւ մանկատների աշխատակիցներին, ինչպես նաեւ ծերանոցների տարեց բնակիչներին: