Ռուս հաքերները հոկտեմբերի 30-ին հրապարակել են նամակագրությունը, որն իբրեւ թե Իգոր Շուվալովի քարտուղարության ղեկավարներից մեկին է պատկանում: Նամակագրությունից պարզ է դառնում, որ ռուսական բանկային եւ վարկային ոլորտներում «աղետային վիճակ է»:
Խոսքը Յուրի Ղազարյանի մասին է: Նման անունով մարդ իսկապես աշխատում է Շուվալովի քարտուղարությունում: Ղազարյանը հրաժարվել է հարցի շուրջ մեկնաբանություններից՝ չհաստատելով եւ միաժամանակ չհերքելով նամակագրության իսկությունը:
Աղբյուրը մեջբերում է նաեւ Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Սերգեյ Ալեքսաշենկոյի հաղորդագրությունը, որ «Կրեմլում խուճապ է սկսվել»:
«Եթե այն, ինչ տեղի է ունենում ռուբլու հետ, ԿԲ-ի ձեռքի գործն է (իսկ սա մենք կիմանանք մեկ շաբաթ անց), ապա նշանակում է, որ եւ նրանց մոտ, եւ Կրեմլում խուճապ է սկսվել», - աղբյուրը մեջբերում է Ալեքսաշենկոյի խոսքը:





























