Մինչեւ 2015-ի վերջը Ուկրաինան ռուսական գազը կստանա առանց մաքսատուրքերի: Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է «Մայակ»-ը:
Որոշման համաձայն Ուկրաինային տրամադրվող գազը կհաշվարկվի հետեւյալ սխեմայով. 333,3 դոլար եւ ավելի գնի դեպքում մեկ խմ գազի դիմաց զեղչը կկազմի 100 դոլար, իսկ 333,3 դոլարից ցածր գնի դեպքում զեղչը կկազմի այդ գնի 30 տոկոսը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Եվրամիությունը երկարատեւ բանակցություններից հետո հոկտեմբերի 31-ին արձանագրություն են ստորագրել, որը սահմանում է ռուսական գազի Ուկրաինա մատակարարումների վերականգնման պայմանները մինչեւ 2015-ի մարտ ամիսը:




























