Ձայների 56%-ի վերահաշվարկից հետո Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան առաջատարն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ աղբյուրի, առաջին փուլի միջանկյալ արդյունքների համաձայն՝ Պոնտան հավաքել է 39,6% ձայն, Սիբիուի քաղաքապետ Կլաուս Յոհաննիսը` 30,2% ձայն: Սպասվում է, որ Պոնտան եւ Յոհաննիսը կհանդիպեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Նախագահի պաշտոնում առաջադրվել է 14 թեկնածու, որոնցից մեկն էլ կփոխարինի ներկայիս նախագահ Տրայան Բեսեսկուին, որը պաշտոնավարում է 2004 թ. դեկտեմբերի 20-ից:
Եթե թեկնածուներից ոչ ոք չհաղթի առաջին փուլում, նոյեմբերի 16-ին տեղի կունենա երկրորդ փուլը:
Հիշեցնենք, որ Ռումինիայում նոյեմբերի 2-ին նախագահական ընտրություններ են տեղի ունեցել:




























