Իրանը պատրաստ է միջազգային միջնորդների «վեցյակի» հետ միջուկային համաձայնագիր ստորագրելուն, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»` մեջբերելով երկրի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի խոսքերը: 

«Իրանը պատրաստ է  միջազգային դիտորդների վեցյակի հետ վերջնական միջուկային համաձայնագիր ստորագրել, եթե նրանք պաշտոնապես ճանաչեն խաղաղ ատոմային էներգետիկայի` Իրանին պատկանող  իրավունքը», - ասել է Զարիֆը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին տեղի կունենա  Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի»  միջուկային բանակցությունների հերթական փուլը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը եւ ԵՄ նախկին բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նախօրեին  եռակողմ հանդիպում կանցկացնեն: