Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Լիդինգթոնը առիթը բաց չթողեց մեղադրել Ռուսաստանին Ղրիմի բռնակցման մեջ:
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ բրիտանացի նախարարը դժգոհություն հայտնեց Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների վատթարաման կապակցությամբ՝ չհապաղելով հայտարարել պատճառի մասին. Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն ու «Դոնեցկի ու Լուգանսկի անջատողականներին օգնությունը»:
Բրիտանացի նախարարը, սակայն, հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններ հետագա վատթարացում չէր ցանկանա: Նրա խոսքով եւ Անգլիան, եւ ԵՄ-ն, հակառակը, հարաբերությունների ամրապնդում են ցանկանում:





























