Արգենտինայի իշխանությունները սպառողական ապրանքների համաշխարհային առաջատար Procter & Gamble ընկերությանը մեղադրել են հարկային մեջ եւ ժամանակավորապես արգելել երկրի տարածքում վերջինիս աշխատանքը, հայտնում է «Պրոնեդրան»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությունը արհեստականորեն մեծացրել է ներմուծման ծավալները՝ փորձելով ապօրինաբար ֆինանսական միջոցներ դուրս բերել արտասահման, ինչպես նաեւ նվազեցնել հարկային հաշվանցումների ծավալը: Խոսքը անձնական հիգիենայի համար նախատեսված ապրանքների մատակարարումների մասին է:
Ընկերությանը թույլ կտան շարունակել իր աշխատանքները Արգենտիանայում միայն այն դեպքում, եթե վերջինս վերադարձնի նախկինում երկրի տարածքից դուրս բերված գումարները, ինչպես նաեւ մաքսատուրքեր վճարի:
Ընկերությունում դեռեւս չեն մեկնաբանել այդ հաղորդագրությունը:





























