Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր՝ նոյեմբերի 3-ին, դատական նիստի ժամանակ մեղադրյալներ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը շարունակել են հակասական ցուցմունքներ տալ:
«Արցախպրեսի» փոխանցմամբ՝ Գուլիեւը հայտարարել է, որ հայերին չի համարում թշնամի: Դատախազ Գաբրիելյանի հարցին, թե ինչու այդ դեպքում Գուլիեւը զենքով է մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք եւ երեխայի նկատմամբ բռնություն գործադրել, Գուլիեւը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում երեխայի սպանության մեջ, հակառակը, նրան լավ է վերաբերվել:
Ինչ վերաբերում է զենքին, Գուլիեւը հտակ պատասխան չի տվել:




























