Վենեսուելայում ՌՕՈՒ-ն խփել է երկրի օդային տարածքը խախտած օդանավը, փոխանցում է ՏԱՍՍ-ը` մեջբերելով երկրի Պպաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսի խոսքերը, որն այդ մասին գրել է Twitter սոցցանցի իր էջում:

Աղբյուրը նշում է, որ օդային տարածքը խատած King 200-ը խփվել է Ապուրե նահանգում:

2012 թ. մայիսին Վենեսուելայի Ազգային ասամբլեան օրենք էր ընդունել օդային տարածքի պաշտպանության մասին,  որը զինված ուժերին թույլ է տալիս խփել օդանավերը, որոնք չեն համապատասխանում ռազմական օդաչուների վայրէջքի վերաբերյալ պահանջներին: 

Գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ տարվա նոյեմբերին Վենեսուելայի ՌՕՈՒ-ն խփել էր թեթեւշարժիչային մի օդանավ Կոլումբիայի սահմանին: 2013 թ. հոկտեմբերին երկրի նախագահը հայտարարել էր, որ Վենեսուելան խփելու է թմրամաֆիայի օդանավերը: