ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր՝ նոյեմբերի 4-ին հայտնել է իր առաջին տեղակալի անունը: Այդ պաշտոնում նշանակվել է Վենդի Շերմանը, հաղորդում է The Washington Post-ը:

Վենդի Շերմանը իր վրա է վերցրել պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսի բոլոր լիազորություններն ու պարտականությունները: Վերջինս նախորդ ամսվանից գտնվում է հանգստի մեջ:

Վենդի Շերմանը ԱՄՆ պետքարտուղարությունում իր նշանակությամբ 4-րդ քաղաքական գործիչն է: Նա իր պաշտոնում նշանակվել է դեռեւս Հիլարի Քլինթոնի օրոք՝ 2011-ի սեպտեմբերին: Ներկայումս Շերմանը համակարգում է նաեւ Իրանի հետ միջուկային բանակցությունները: