Ռուսաստանը ամբողջությամբ իր վրա է վերցրել Սեւաստոպոլի եւ Ղրիմի միջուկային օբյեկտների պատասխանատվությունը, հաղորդում է RBK-ն՝ մեջբերելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Պանկինի խոսքը, ով այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ:
Ռուսաստանը, նրա խոսքով, պատրաստ է ԱԷՄԳ-ին տեսչական այցեր կատարելու հնարավորություն ընձեռել: «Եթե ԱԷՄԳ-ը համապատասխան հետաքրքրություն ցուցաբերի, Ռուսաստանը գործակալությանը լայն ձեւաչափով տեսչական ստուգումների հնարավորություն կընձեռի»,-ասել է դիվանագետը:
Պանկինը հիշեցրել է, որ ռուսական կողմը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին Ղրիմի միջուկային օբյեկտների կարգավիճակի մասին, ներառելով դրանք խաղաղ օբյեկտների ցանկում, որտեղ հնարավոր են ԱԷՄԳ-ի երաշխիքների կիրառում:
Ուկրաինական կողմը հայտարարել է, որ Ռուսաստանն իր գործողություններով ցույց է տալիս իր անհուսալի լինելը ոչ միջուկային պետությունների անվտանգության երաշխիքների հայեցակարգին եւ դրանով խախտում միջուկային չտարածման ռեժիմը:




























