ԱՄՆ-ում ավարտվել է նախընտրական քարոզարշավը: Նահանգներում նոյեմբերի 4-ին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ կկայանան, փոխանցում է The Independent-ը:
Թեկնածուները պայքարում են Սենատի 100 տեղից 33-ի եւ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի համար: Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան նոյեմբերի 5-ին:
Ըստ աղբյուրի` ԱՄՆ շատ նահանգներում տեղի կունենան նաեւ նահանգապետի եւ պետական այլ պաշտոնյաների ընտրություններ, ինչպիսիք են պետքարտուղարը եւ գլխավոր դատախազը:
Արեւմտյան մամուլը հայտնում է, որ հասարակական կարծիքի հարցումների տվյալով՝ հանրապետականները Սենատում մեծամասնություն ստանալու մեծ հնարավորություն ունեն: Այդ դեպքում Օբամայի աշխատակազմը կարող է կորցնել սենատի նկատմամբ վերահսկողությունը:
Հիշեցնենք, որ Բարաք Օբամայի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել. ԱՄՆ նախագահի նկատմամբ համակրանք են հայտնել պատասխանողների 44%-ը:




























