1988թ. ավերիչ երկրաշարժիչ հետեւանքով Գյումրիում տուժած բնակարանների շինարարությունը արդեն կարելի է դադարեցնել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, խորհրդարանում հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքում վաճառքի ենթակա բնակարանները բավարար են հերթագրվածների համար: Այդ բնակարաններում բնակիչներին տեղավորելուց բացի հնարավոր կլինի նաեւ ակտիվացնել անշարժ գույքի շուկան:

Բնակիչներին քմ-ի դիմաց 109 հազար դրամ գումարի սերտիֆիկատներ կհանձնվեն: Գումարի սերտիֆիկատը կախված կլինի ընտանիքի անդամների քանակից: Նշված ծրագրի համար բյուջեից ծրագրվում է 1,5 մլրդ դրամ հատկացնել (մոտ 33,65 մլն դոլար):

Գյումրիի բնակարանային հարցը ծրագրվում է որոշել մինչեւ 2015թ. վերջ, իսկ Շիրակի եւ Լոռու մարզերի տուժած գյուղերում՝ դեռ եւս մեկ տարի: «Դրա համար եւս 2 մլրդ դրամ կպահանջվի», - հավելեց նախարարը: