Ղրղզստանի դատարանը 2010 թվականի ամռանը երկրի հարավում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին դատապարտել է ցմահ ազատազրկման: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության գլխավոր դատախազությանը:
16 տարվա ազատազրկման է դատապարտվել զանգվածային անկարգությունների կազմակերպիչների հանցակիցներից մեկը:: Նրանց բոլորի նկատմամբ դատավճիռը կայացվել է հեռակա, քանի որ նրանք այդ իրադարձություններից անմիջապես հետո լքել էին Ղրղզստանը: Նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված:
2010-ի հունիսին Ղրղզստանի հարավում բախումներ էին սկսվել այդ շրջանում ապրող էթնիկ ղրղզների եւ ուզբեկների միջեւ: Անկարգությունները շարունակվել են մի քանի օր: Այդ ընթացքում զոհվել է մոտ 500 մարդ, վիրավորվել՝ 2 հազարը: Հակամարտության ընթացքում այրվել, ավերվել ու կողոպտվել են մոտ 2 հազար բնակելի, առեւտրային եւ պետական շինություններ:





























