Անհասկանալի է՝ ինչպես է կառավարությունը պատրաստվում ներդրումներ ներգրավել «Նաիրիտ» գործարանում, եթե այն գրավադրված է Միջպետական բանկում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Խորհրդարանում պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ ինչպիսի ներդրող էլ հրավիրեն, գործարանում ներդրումներ կատարելը տեխնիկապես անհնար է, մինչեւ պարտքերի հետ կապված հարցերը չլուծվեն, եւ գործարանը գրավից չազատվի: «Կառավարությունը ոչինչ չի անում, իսկ գործարանի պարտքերը չեն անհետանում: Աշխատավարձի գծով՝ հակառակը, աճում են: Գործարանում 2460 աշխատող է հաշվվում», - նշեց Մելքումյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսին էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ «Նաիրիտի» քիմիական գործարանի պարտավորությունը (2010թ.-ից գործունեությունը դադարեցրած քլորոպրենայինկաուչուկի արտադրող) կազմում է  102,8 մլրդ դրամ (մոտ 250 մլն դոլար): Դրանցից ԱՊՀ-ի Միջպետբանկի չմարված վարկը կազմում է 63,1 մլրդ դրամ, բյուջեի գծով պարտքը 8 մլրդ դրամ, աշխատավարձի գծով պարտավորությունը՝ 5 մլրդ դրամ: Վերջինը վճարվում է պետական էներգետիկ ընկերությունների՝ Երեւան ՋԷԿ-ի եւ Հայաստանի Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի եկամտի հաշվին: